Գլխավոր էջ / ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ֆինանսական կրթության նշանակությունն ու արդիականությունը

Ֆինանսական ոլորտում բնակչության կրթումը կարևոր գործոն է սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական միջնորդության բարձրացման, ֆինանսական շուկաների և ընդհանրապես ողջ տնտեսության արդյունավետ գործունեության համար: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ֆինանսական կրթությունը ներառված է 2-11-րդ դասարանների կրթական ծրագրերում, քանի որ ֆինանսական գիտելիքներն ու հմտություններն անհրաժեշտ են բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, կյանքի տարբեր իրավիճակներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, անհրաժեշտ է նոր զարգացումներին համընթաց շարունակաբար ստանալ տեղեկատվություն ֆինանսական շուկայում մատուցվող ծառայությունների և ֆինանսական գործիքների վերաբերյալ:
Իր գործունեության ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը բազմիցս առնչվել է իրավիճակների, որոնք ֆինանսական ծառայությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության ցածր մակարդակի, իսկ երբեմն էլ` դրա բացակայության հետևանք են:
Ելակետային ընդունելով այն հանգամանքը, որ ֆինանսական կրթությունը հիմնաքարային նշանակությունն ունի իրավունքների պաշտպանության գործում՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, բուն մասնագիտական գործունեությանը զուգահեռ, իրականացնում է նաև «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագիրը, որի նպատակն է ունենալ կիրթ և պաշտպանված սպառողներ ֆինանսական շուկայում։

«Սպառողների ֆիանանսական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներ

About us
Դասընթացներ աշակերտների և ուսանողների համար
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է դասընթացներ ինչպես դպրոցների աշակերտների, այնպես էլ քոլեջների և համալսարանների ուսանողների համար։
Դասընթացը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալ Հաշտարարի գրասենյակի գործունեությանը, ՀՀ ֆինանսական համակարգին, տեղեկատվություն ստանալ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ բանկային հաշվի, ավանդի, վարկի և ապահովագրության մասին, ինչպես նաև ստանալ հետևյալ հարցերի պատասխանները․ «Ինչպե՞ս պլանավորել ծախսերը և գումար խնայել», «Ինչպե՞ս կատարել ներդրումներ», «Ինչպե՞ս խուսափել զեղծարարություններից և չդառնալ խարդախության զոհ»։
Միջոցառումն իրականացվում է 2011 թվականից։ 2011-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են ավելի, քան 52,000 աշակերտներ և ուսանողներ։
About us
Աշակերտների հյուրընկալում Գրասենյակում
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերի մի շարք դպրոցների աշակերտներ այցելում են Գրասենյակ, որտեղ կազմակերպվում է դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, բանկային հաշվի, ավանդի, վարկի, ապահովագրության, խնայողությունների և ներդրումների վերաբերյալ։ Դասընթացի ավարտին միջոցառման մասնակիցները խաղում են մրցութային խաղ, և առավելագույն միավորներ վաստակած թիմի անդամները ստանում են մրցանակ Գրասենյակի կողմից։ Միջոցառման շրջանակում կազմակերպվում է հյուրասիրություն, ինչպես նաև՝ այցելություն ՀՀ կենտրոնական բանկի «Այցելուների կենտրոն» և Մատենադարան կամ Հայաստանի պատմության թանգարան։
Միջոցառումն իրականացվում է 2014 թվականից։ 2014-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են 132 դպրոցների ավելի, քան 5,300 աշակերտներ և 380 ուսուցիչներ։
About us
Հաշտ ճամբար
Ամառային արձակուրդների ընթացքում ոչ դասարանային պայմաններում խաղերի, մրցույթների և ինտերակտիվ սեմինարների օգնությամբ երեխաներին ֆինանսական ծառայությունների վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու և վերջիններիս մոտ ֆինանսական համակարգի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով Գրասենյակի մասնագետները սեմինար-խաղեր են անցկացնում ամառային ճամբարներում, մասնավորապես՝ Հանքավանի «Խոտոր ջուր», «Լուսաբաց», «Հեքիաթային կիրճ», «Արագած», «Հասմիկ» և Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարներում։ Ծրագիրն իրականացվում է գործընկեր կառույցների հետ համատեղ, որոնք թե՛ անմիջական մասնակցությամբ, թե՛ ֆինանսական աջակցությամբ նպաստում են, որ ծրագիրն առավել հետաքրքիր ու հիշարժան լինի երեխաների համար։
Միջոցառումն իրականացվում է 2017 թվականից։ 2017-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են 11-13 տարեկան ավելի, քան 4,800 երեխաներ։
About us
Պրակտիկայի հատուկ ծրագիր
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը իրականացնում է հատուկ մշակված ծրագրով ուսումնական պրակտիկա ուսանողների համար: ՄԻջոցառման շրջանակներում ուսանողները հնարավորություն են ստանում ծանոթանալու ֆինանսական համակարգի կառուցվածքին, գործունեությանը և իրավական կարգավորումներին, ստանալու գործնական և տեսական գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության վերաբերյալ,  սովորելու վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, այդ թվում՝ հաշտարարության և արբիտրաժի մասին։
Միջոցառման ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր և խրախուսական նվերներ Գրասենյակի կողմից, իսկ լավագույնները պայմանագրային հիմունքներով ընդունվում են աշխատանքի Հաշտարարի գրասենյակում։
Միջոցառումն իրականացվում է 2018 թվականից։ 2018-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են 68 ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից։
About us
Ֆինանսական ճամբար
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է եռօրյա «Ֆինանսական ճամբար» ՀՀ մարզերում։ Ճամբարի ընթացքում անցկացվում է դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, ՀՀ ֆինանսական համակարգի, ֆինասնական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, խնայողությունների, ներդրումների, ժամանակաի կառավարման հմտությունների և էմոցիոնալ բանականության մասին։ Դասընթացներից հետո մասնակիցները խաղում են տրամաբանական և ֆինանսական տարբեր խաղեր, դիտում են տեղեկատվական հոլովակներ՝ ամրապնդելով ճամբարում ստացած գիտելիքները։ Ճամբարի ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր և խրախուսական նվերներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։
Միջոցառումն իրականացվում է 2021 թվականից։ 2021-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են 15-18 տարեկան ավելի, քան 500 աշակերտներ։
About us
Դատախաղ
Ուսանողների կողմից բանկային և ապահովագրական իրավունքի նկատմամբ հետաքրքրության բարձրացման և տվյալ ոլորտի խորը ուսումնասիրման նպատակով Հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպվում է դատախաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցում են ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողնները՝ իրենց կողմից ձևավորված խմբերով։ Մրցույթը բաղկացած է երկու փուլերից՝ գրավոր և բանավոր։ Խմբերի կողմից ներկայացված գրավոր աշխատանքները և բանավոր լսումների ընթացքում հնչեցված դիրքորոշումները գնահատվում են հաշտարարների՝ որակավորված իրավաբանների կողմից։ Գնահատականների հիման վրա որոշվում է հաղթող թիմը, ինչպես նաև ընտրվում են գրավոր փուլում «Լավագույն պահանջ-դիմում» և «Լավագույն պատասխան» ներկայացրած թիմերը և բանավոր լսումների արդյունքում «Լավագույն բանախոս» անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցը։
Միջոցառումն իրականացվում է 2017 թվականից։ 2017-2022թթ ընթացքում միջոցառմանը մասնակցել են ավելի, քան 100 ուսանոնղներ։
About us
Զրույց կանանց հետ ֆինասնական ծառայությունների մասին
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կազմակերպում է դասընթացներ կանանց համար։
Դասընթացը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալ Հաշտարարի գրասենյակի գործունեությանը, ՀՀ ֆինանսական համակարգին, տեղեկատվություն ստանալ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ բանկային հաշվի, ավանդի, վարկի և ապահովագրության մասին, ինչպես նաև ստանալ հետևյալ հարցերի պատասխանները․ «Ինչպե՞ս պլանավորել ծախսերը և գումար խնայել», «Ինչպե՞ս կատարել ներդրումներ», «Ինչպե՞ս խուսափել զեղծարարություններից և չդառնալ խարդախության զոհ»։
Միջոցառումն իրականացվում է 2021 թվականից։ 2021-2022թթ ընթացքում միջոցառմանը ներկա են եղել ավելի, քան 400 մասնակիցներ։
About us
Մասնակցություն գործընկեր կառույցների կողմից կազմակերպված միջոցառումներին
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը խրախուսում է բնակչության կրթության և սեփական շահերի պաշտպանության նպատակով իրականացվող միջոցառումների կազմակերպումը և ակտիվորեն մասնակցում է գործընկեր կառույցների կողմից իրականացվող տարաբնույթ միջոցառումներին։
Տեսնել բոլորը

Կարծիքներ

reports

«Հայաստանի արժեքավոր փորձը Հաշտարարի վերաբերյալ պետք է կիսել Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և ամբողջ աշխարհի երկրների հետ: Թե՛ Հաշտարարի և թե՛ Հայաստանի կենտրոնական բանկի՝ բազմաթիվ սպառողների պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է օրինակ ծառայեն այն երկրների համար, որոնք առնչվում են սպառողների պաշտպանությանն ուղղված խնդիրներին: Պետք է ջանքեր գործադրվեն՝ ավելացնելու հայկական փորձի փոխանակումն ու տարածումը համաշխարհային մակարդակով»:

reports

Շնորհակալություն եմ հայտնում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ամբողջ անձնակազմին,պատրաստակամ և հետևողական աշխատանքի համար:

reports

Բարձրակարգ մասնագետներ, բանիմաց իրավաբաններ, անհատական և սրտացավ մոտեցում։ Շնորհակալ եմ Ձեր կատարած ահռելի աշխատանքի և պահանջի արդար հանգուցալուծման համար։

reports

Անչափ շնորհակալ եմ, ճիշտ ասած չէի հավատում, որ խնդիրս լուծում կստանա։

reports

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ողջ անձնակազմին, մասնավորապես՝ Արտաշես Մեջլումյանին և Տիրուհի Հարությունյանին բարեխիղճ, օպերատիվ աշխատանքի և բարյացակամ վերաբերմունքի համար։

«Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագրի միջոցառումներին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտն առցանց կամ զանգահարել 060 70 11 11 հեռախոսահամարով։

ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՅՏ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասինՖինանսական գրագիտություն
Այս հատվածում առաջարկում ենք ծանոթանալ մեր կողմից պատրաստված տեղեկատվական հոլովակներին, որոնց օգնությամբ Դուք պատկերացում կկազմեք ոչ միայն Ֆինանսական համակարգի հաշտարարի և նրա գործունեության մասին, այլև կծանոթանաք ՀՀ ֆինանսական շուկայում առկա հիմնական ֆինանսական պրոդուկտներին և դրանցից օգտվելու հետ կապված ռիսկերին:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասին

Կարող եք դիմել առցանց

Հաշտարարին կարող են դիմել մաև երաշխավորները

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասին

Ֆինանսական հաշտարարին դիմելու ընթացակարգը շատ պարզ է

Ֆինանսական հաշտարարի ծառայություններն անվճար են

Ֆինանսական հաշտարարի ծառայություններից կարող եք օգտվել նաև առանց գրասենյակ այցելելու