Գլխավոր էջ / Ինչու՞ դիմել Հաշտարարին

Ինչու՞ դիմել Հաշտարարին

Հաշտարարի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է:
Հաշտարարի գրասենյակում ներդրված է հաշտարարության և որոշումների կայացման համադրված մոդելը, որի շնորհիվ վեճը հնարավոր է լուծել հաշտեցմամբ` կողմերի համար երկուստեք նախընտրելի լուծում գտնելու և նրանց միջև առկա հարաբերությունները պահպանելու նպատակով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման կայացմամբ։
Հաշտարարին դիմելիս Դուք ոչինչ չեք կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, իսկ Հաշտարարի կայացրած որոշմանը համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել դատարան։
13 տարիների ընթացքում Հաշտարարի գրասենյակի գործուն ջանքերի շնորհիվ լուծում է ստացել ավելի քան 33,000 պահանջ, իսկ Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդներին փոխհատուցել են ավելի քան 2,6 մլրդ ՀՀ դրամ։


ԱՆԿԱԽ

Հաշտարարն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից։ Անկախությունն ապահովվում է թե՛ գործառութային և թե՛ կազմակերպաիրավական երաշխիքներով։ Հաշտարարը պահանջները քննում և լուծում է՝ ղեկավարվելով կիրառելի իրավական ակտերով, գործի հանգամանքները գնահատում է բացառապես իր ներքին համոզմամբ։ Իր գործունեության ընթացքում զերծ է մնում ցանկացած ազդեցությունից։

ԱՆՎՃԱՐ

Հաշտարարը ֆինանսական կազմակերպությունների հետ առաջացած վեճերը լուծում է ԱՆՎՃԱՐ, այսինքն՝ Հաշտարարի կողմից պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու համար հաճախորդից որևէ վճար չի գանձվում։

ԱՐԴԱՐ

Հաշտարարն իրականացնում է պահանջի արդարացի և անաչառ քննություն՝ ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, գործարար վարքագծի և էթիկայի կանոններով, գործարար շրջանառության սովորույթներով, հաշվի առնելով դատական պրակտիկան և նախադեպային որոշումները։ Պահանջների քննությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց իրավահավասարության սկզբունքի հիման վրա:
Հաշտարարի որոշումներին (նախադեպերին) կարող եք ծանոթանալ այստեղ։

ԱՐԱԳ

Հաշտարարի գրասենյակում պահանջի քննության գործընթացը պարզ է և արագ: Պահանջի քննությունը տևում է 24 աշխատանքային օր (առանձնապես բարդ գործերի դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել 14 աշխատանքային օրով)։ Եթե կողմերը նախընտրում են վեճը հաշտեցման միջոցով լուծելու տարբերակը, ապա պահանջի քննությունն ավարտվում է առավել սեղմ ժամկետում։
Պահանջների քննության ընթացակարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ  

Հաշտարարի գրասենյակի գործունեության արդյունավետությունը ապահովվում է գործի քննության արագ և պարզեցված ընթացակարգի շնորհիվ: Պահանջների քննության և լուծման գործընթացում չափազանց ֆորմալ ընթացակարգերի բացակայությունը հնարավորություն է ընձեռում Հաշտարարին ավելի ճկուն գործիքակազմի կիրառմամբ լուծել հաճախորդների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացված վեճերը: Հաշտարարին դիմելիս իրավապաշտպանի անհրաժեշտություն չկա։

Վիճակագրական տվյալներ - 2025 թվականի 3-րդ եռամսյակ

1,540Պահանջների քանակ
982/1,540Հօգուտ հաճախորդների լուծված պահանջների քանակ
895/982Հաշտեցմամբ լուծված պահանջների քանակ
119 մլնՀատուցված գումարի չափ (ՀՀ Դրամ)

Կարծիքներ

reports

Ես ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել ձեր աշխատակիցներ Տարոնին և Տիրուհուն։ Երանի թե նման բոլոր կառույցներում աշխատեին նույնքան բարեհամբույր, գրագետ և կիրթ մասնագետներ։ Ես հիացած իրենց աշխատելաոճով։ Գնահատականս՝ 10-ից 10+

reports

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, հատկապես՝ Ջուլիետտա Ղարաբաղցյանին, ապահովագրական հատուցման խնդրի արագ և պրոֆեսիոնալ լուծման համար։ Ձեր օգնությամբ հնարավոր եղավ լուծել խնդիրը առանց դատարան դիմելու, ինչպես նաև խուսափել ավելորդ ժամանակի և գումարի կորստից։ Շնորհակալ եմ ձեր պատասխանատվության, մարդկային վերաբերմունքի և նվիրված աշխատանքի համար։

reports

Դիմել ենք Ֆինանսական համակարգի հաշտարարին Բանկի հետ կապված խնդրով։ Խնդիրը լսելուն պես աշխատակիցն անմիջապես կազմել է համապատասխան դիմումը, և հարցը շատ արագ լուծում է ստացել հօգուտ մեզ։ Անչափ շնորհակալ ենք։

reports

Շնորհակալ եմ Արփինե Մխիթարյանին կատարած աշխատանքի համար։ Նրա ջանքերի շնորհիվ իմ խնդիրը լուծում ստացավ։

reports

Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար։

reports

Ուզում եմ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ողջ անձնակազմին շնորհակալություն հայտնել բարեխիղճ, բանիմաց և գործին նվիրված լինելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արմեն Գալստյանին և Ռոզա Ամիրովային։ Ձեզ նորանոր բարձունքներ և ավելի հզոր թիմային անպարտելի աշխատանքներ եմ մաղթում։

reports

Արագ, արդար և վստահելի:

reports

Շնորհակալություն, որ դուք կաք։

reports

«Հայաստանի արժեքավոր փորձը Հաշտարարի վերաբերյալ պետք է կիսել Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և ամբողջ աշխարհի երկրների հետ: Թե՛ Հաշտարարի և թե՛ Հայաստանի կենտրոնական բանկի՝ բազմաթիվ սպառողների պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է օրինակ ծառայեն այն երկրների համար, որոնք առնչվում են սպառողների պաշտպանությանն ուղղված խնդիրներին: Պետք է ջանքեր գործադրվեն՝ ավելացնելու հայկական փորձի փոխանակումն ու տարածումը համաշխարհային մակարդակով»:

reports

Շնորհակալ եմ Ռոզա Ամիրովային՝ լավ աշխատանքի համար։

reports

Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, հանձին՝ Ռոզա Ամիրովայի, հոգատար և հետևողական մոտեցման համար։ Այսպիսի լավ վերաբերմունք չէի պատկերացնում։

reports

Իմ երախտագիտության խոսքն եմ ուզում հայտնել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, որը հերթական անգամ կարողացավ վերականգնել արդարությունը։ Գրասենյակի պրոֆեսիոնալ աշխատակիցների շնորհիվ իմ խնդիրը սեղմ ժամկետում դրական լուծում ստացավ։

reports

Շնորհակալ եմ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, հանձին՝ Արփինե Մխիթարյանի, իմ խնդրին բարձր մակարդակով, արագ և պրոֆեսիոնալ լուծում տալու համար։

reports

Անչափ շնորհակալ ենք Մանե Բաբաջանյանին և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ողջ անձնակազմին կատարած աշխատանքի համար։

reports

Անչափ շնորհակալ եմ մասնագետ Տարոնին՝ խնդրին արագ և պրոֆեսիոնալ մոտեցման համար։ Եթե չլիներ այս ծառայությունը Բանկի կողմից անհիմն պահված միջնորդավճարը չէր վերադարձվի։

reports

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆինանսական հաշտարարի գրասենյակի բոլոր աշխատակիցներին, որոնց շնորհիվ մարդիկ կարող են իրենց վստահ ու պաշտպանված զգալ ֆինանսական կազմակերպությունների հետ գործարքներում։

reports

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արփինե Մխիթարյանին և Լյովա Սարգսյանին կատարած աշխատանքի համար։

reports

Շնորհակալություն եմ հայտնում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ամբողջ անձնակազմին,պատրաստակամ և հետևողական աշխատանքի համար:

reports

Բարձրակարգ մասնագետներ, բանիմաց իրավաբաններ, անհատական և սրտացավ մոտեցում։ Շնորհակալ եմ Ձեր կատարած ահռելի աշխատանքի և պահանջի արդար հանգուցալուծման համար։

reports

Կառույց, որն իրոք ծառայում է նպատակին և որդեգրած սկզբունքներին։ Անչափ շնորհակալ եմ ձեր պրոֆեսիոնալ, օբեկտիվ և մարդակենտրոն աշխատանքի համար։

reports

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ձեր ամբողջ թիմին՝ ապահովագրական ընկերության ոչ ճիշտ գործունեության նկատմամբ ձեր աջակցման համար։ Ու հատուկ շնորհակալություն Լյովա Սարգսյանին իր մարդկային վերաբերմունքի և մարդ տեսակի համար։ Նրա շնորհիվ իմ խնդիրը շատ արագ լուծում ստացավ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

reports

Շնորհակալություն եմ հայտնում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի անձնակազմին բարեհամբույր, բարեխիղճ և պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, հետևողական աշխատանքի համար։ Ներկայիս իրականությունում ձեր աշխատանքի շնորհիվ հասարակ քաղաքացին հավատում է արդարության հաղթանակին, որը մեծագույն գնահատանքի է արժանի։

reports

Անչափ շնորհակալ եմ, ճիշտ ասած չէի հավատում, որ խնդիրս լուծում կստանա։

reports

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ողջ անձնակազմին, մասնավորապես՝ Արտաշես Մեջլումյանին և Տիրուհի Հարությունյանին բարեխիղճ, օպերատիվ աշխատանքի և բարյացակամ վերաբերմունքի համար։

reports

Ես Հ․Հ․-ն եմ՝ Արտաշատ քաղաքից։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի բոլոր աշխատակիցներին, ինձ՝ թոշակառուիս, աջակցելու և արդարությունը վերականգնելու համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կյանքում և աշխատանքում։

reports

Ողջունում եմ Ֆինանսական համակարգի հաշտարարի անձնակազմին։ Ես Ս․Ա․-ն եմ։ Շնորհակալական խոսքս եմ հղում միակ և եզակի համակարգին, որն անշահախնդիր և բարեխիղճ կերպով պաշտպանում է ՀՀ ցանկացած քաղաքացու շահը։ Նման պատասխանատու և պարտաճանաչ կերպով աշխատելը, անկեղծ ինձ զարմացրեց․ ես ուղղակի հիացած եմ։ Շնորհակալ եմ Մարիամ Կարապետյանից։ Միշտ լավն եմ մաղթում ձեզ և ամբողջ անձնակազմին։ Աստված ձեզ պահապան։ Հարգանքներով՝ Ս․Մ․ Ակլունց

reports

Դիմել ենք ավանդների հետ կապված խնդրով, և ձեր միջամտությամբ հարցը լուծվել է։ Գրասենյակի աշխատողները շատ բարեհամբույր են,շնորհակալություն։

reports

Երկու անգամ դիմել եմ Ֆինանսական հաշտարարին։ Գրագետ ու իրենց գործին քաջատեղյակ մասնագետներ են։ Շնորհակալություն արագ արձագանքելու և խնդիրներիս արագ լուծում տալու համար։

Պարզի՛ր, կարո՞ղ ես դիմել Հաշտարարին

Արդյո՞ք Ձեր պահանջն ուղղված է ֆինանսական կազմակերպության դեմ (բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, գրավատուն և այլն):

1 / 4

Դիմել Հաշտարարին

Լրացնել