ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգտակար տեղեկատվություն

Stop գործիք․ սահմանափակեք ռիսկային օնլայն ծառայությունները

2026թ. հուլիսի 1-ից բանկերում ներդրված Stop գործիքը հնարավորություն է տալիս Ձեր ընտրությամբ ժամանակավորապես սահմանափակել որոշ ծառայությունների հեռավար՝ օնլայն օգտագործումը։ Արգելափակումից հետո այդ գործառնություններից օնլայն չի կարող օգտվել ոչ ոք՝ այդ թվում Դուք, մինչև սահմանափակումը սահմանված կարգով չհանվի։

Stop գործիքի միջոցով կարող եք սահմանափակել ստորև նշված գործառնությունների օնլայն հասանելիությունը

  • Վարկի ստացում

  • Ավանդի դադարեցում

  • Փոխանցումներ և վճարումներ

  • Առանց քարտի կանխիկացում

  • Նոր քարտի բացում

  • Նոր հաշվի բացում

Ինչպե՞ս ակտիվացնել․ բանկի օնլայն հավելվածով, հեռախոսազանգով կամ մասնաճյուղում՝ ըստ Ձեր բանկում հասանելի եղանակների։

Ինչը կմնա հասանելի․ կշարունակեք տեսնել հաշիվների, ավանդների և վարկերի մնացորդները, իսկ սահմանափակված ծառայություններից կարող եք օգտվել բանկի մասնաճյուղում։

Կարևոր․ Stop-ը անվտանգության գործիք է, ոչ թե փոխհատուցման հնարավորություն։ Ակտիվացրեք այն միայն այն ծառայությունների համար, որոնց օնլայն հասանելիությունն իսկապես ցանկանում եք սահմանափակել։

Ծառայությունների ամբողջական ցանկը և հասանելի գործառույթները կարող եք տեսնել Ձեր բանկի Mobile հավելվածում կամ այլ օնլայն հարթակներում։

Ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Բախվել եք զեղծարարության կամ կասկածելի գործողության

Ամենակարևորը՝ մի՛ շարունակեք շփումը և մի՛ փոխանցեք նոր տվյալներ կամ գումար։ Եթե արդեն հայտնել եք քարտային տվյալներ, SMS/OTP կոդ կամ կատարել եք փոխանցում՝ գործեք անմիջապես։

  1. 1

    Դադարեցրե՛ք շփումը

    Մի՛ պատասխանեք, մի՛ բացեք նոր հղումներ և մի՛ տրամադրեք լրացուցիչ տվյալներ։

  2. 2

    Կապվե՛ք ձեր բանկի հետ

    Եթե փոխանցել եք գումար կամ բանկային տվյալներ՝ անմիջապես զանգահարեք բանկի պաշտոնական համարով և անհրաժեշտության դեպքում արգելափակեք քարտը կամ հաշիվը։

    Տեսնել բանկերի կոնտակտային հեռախոսահամարները

  3. 3

    Դիմե՛ք ոստիկանություն

    Խարդախության կամ հանցագործության կասկածի դեպքում դիմեք ոստիկանություն կամ համապատասխան իրավապահ մարմին։

  4. 4

    Պահպանե՛ք ապացույցները

    Մի՛ ջնջեք հաղորդագրությունները, հղումները, հեռախոսահամարները, փոխանցման տվյալները կամ սքրինշոթները։

Հիշեք: բանկը, պետական կամ իրավապահ մարմինը երբեք չի խնդրի հայտնել PIN, CVV/CVC, SMS/OTP կոդ կամ փոխանցել գումար «անվտանգ հաշվին»՝ խնդիրը լուծելու համար։

Զեղծարարությունների տեսակներ

Կրիտիկական սպառնալիք

Տեղեկատվական տեղեկագիր

1. «Իրավապահների» կամ «Բանկի աշխատակիցների» անունից

Զեղծարարները ներկայանում են որպես իրավապահ մարմինների, պետական այլ կառույցների կամ բանկերի աշխատակիցներ՝ փորձելով խաբեությամբ ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները կամ դրդել նրանց կատարել դրամական փոխանցումներ։ Այդ նպատակով նրանք հեռախոսազանգերի, SMS հաղորդագրությունների կամ WhatsApp, Viber, Telegram և այլ հարթակների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ հաճախ օգտագործելով պետական մարմինների կամ բանկերի անուններն ու տարբերանշանները։ Օրինակ՝ 1․ Իրավապահ մարմինների անունից քաղաքացիներին ուղարկվում են կեղծ ծանուցումներ, որոնցում նշվում է, թե նրանք իբր կատարել են իրավախախտում, տուգանվել են կամ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Այնուհետև պահանջվում է անհապաղ վճարում կատարել՝ հաղորդագրության մեջ նշված հղման կամ QR կոդի միջոցով։ 2․ Բանկի աշխատակցի անունից զեղծարարները հայտնում են, թե քաղաքացու հաշվով կատարվել է կասկածելի գործարք, նրա գումարները վտանգված են կամ հաշիվն արգելափակվելու է։ Խնդիրը «լուծելու» նպատակով նրանք պահանջում են տրամադրել բանկային տվյալներ, SMS-ով ստացված հաստատման կոդեր կամ գումարը փոխանցել իբր «անվտանգ» հաշվեհամարի։ Ուղարկված հղումները հաճախ տանում են կեղծ կայքէջեր, որոնք արտաքին տեսքով նման են պետական մարմինների կամ բանկերի պաշտոնական կայքերին։ Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և հաստատման կոդերը՝ հետագայում դրամական միջոցներ հափշտակելու նպատակով։

«Իրավապահների» կամ «Բանկի» անունից

Կասկածելի սխեմա

«Բարև Ձեզ, ես ոստիկանության հատուկ բաժնի քննիչն եմ: Ձեր հաշվին կասկածելի գործարք է կատարվել: WhatsApp-ով ուղարկեք Ձեր քարտի երկու կողմի լուսանկարը՝ քրեական գործը կանխելու համար, հակառակ դեպքում Ձեր հաշիվը կբլոկավորվի 15 րոպեից։»

Մի՛ պատասխանեք այս նամակին

Արագ արձագանքման ուղեցույց

Ի՞նչ անել, եթե...

Եթե կորցրել եք քարտը

Արգելափակե՛ք քարտը սպասարկող բանկի մոբայլ հավելվածի միջոցով կամ անհապաղ զանգահարե՛ք Ձեր բանկի շուրջօրյա հեռախոսահամարներով։

Խորհուրդ. Նախապես պահպանեք Ձեր բանկի հեռախոսահամարը հեռախոսագրքում։

Եթե քարտից գումար են կորզել

Անմիջապես կապ հաստատե՛ք Ձեր բանկի հետ շուրջօրյա հեռախոսահամարներով, արգելափակե՛ք քարտը և դիմեք իրավապահ մարմիններին։

Ֆինանսական վեճերի դեպքում կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին։

Եթե կորցրել եք հեռախոսը

Կապ հաստատե՛ք կապի օպերատորի հետ՝ հեռախոսային քարտն արգելափակելու համար, ինչպես նաև բանկի հետ՝ բանկային քարտը/հավելվածը բլոկավորելու համար։

Օգտագործեք հեռակա տվյալների ջնջման (Remote Wipe) գործիքները։

Բացարձակ գաղտնիություն

Ո՞ր տվյալները ոչ մի պարագայում չի կարելի հայտնել այլ անձանց

Ֆինանսական կազմակերպությունները կամ պետական մարմինները ԵՐԲԵՔ չեն պահանջի հետևյալ գաղտնի տվյալները։

Քարտի տվյալներ

Երբեք այլ անձանց մի՛ ասեք Ձեր քարտի տվյալները, վավերականության ժամկետն ու դարձերեսին նշված CVV/CVC (3-նիշ) կոդը։

Չհայտնել այլ անձանց

Քարտի PIN-կոդ

PIN-կոդը մի՛ պահեք դրամապանակում կամ հեռախոսում, մի՛ հայտնեք այլ անձանց և մի՛ մուտքագրեք առցանց առևտրի հարթակներում։

Պահել բացարձակ գաղտնի

Մեկանգամյա գաղտնաբառը

Օնլայն վճարումներ անելիս կամ հաշիվ մուտք գործելիս SMS-ով ստացված անվտանգության մեկանգամյա գաղտնաբառը ԵՐԲԵՔ մի՛ հայտնեք այլ անձանց։

Չփոխանցել նույնիսկ բանկին

Անձնական տվյալներ

Երբեք անծանոթ անձանց մի՛ հայտնեք կամ սոցիալական ցանցերում մի՛ հրապարակեք Ձեր անձնագրի տվյալներն ու լուսանկարները։

Չուղարկել մեսենջերներով

Բանկոմատով գործարք կատարելիս

Քարտը մուտքագրելուց առաջ ուշադիր զննեք սարքը։ Ոչ մի դեպքում մի՛ օգտվեք այն բանկոմատներից, որոնց քարտ ընդունող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլն։

Կարմիր դրոշներ

Ինչի՞ց հասկանալ, որ կարող է լինել զեղծարարություն

  • Շտապեցնում են

    Պահանջում են անմիջապես որոշում կայացնել կամ գումար փոխանցել։

  • Խնդրում են գաղտնի տվյալներ

    PIN, CVV/CVC, OTP/SMS կոդ, գաղտնաբառ կամ քարտի ամբողջական տվյալներ։

  • Ուղարկում են կասկածելի հղում

    Հղումը կարող է տանել կեղծ կայք, որը նմանակում է բանկի կամ այլ կազմակերպության էջը։

  • Վախեցնում են

    Ասում են, որ հաշիվը կարգելափակվի կամ գումարը կկորչի, եթե չգործեք հիմա։

  • Խոստանում են երաշխավորված եկամուտ

    Հատկապես ներդրումների դեպքում՝ բարձր եկամուտ՝ առանց ռիսկի։

  • Առաջարկում են հեռավար հասանելիություն

    Խնդրում են տեղադրել հավելված կամ թույլ տալ վերահսկել սարքը։

Արագ կապ

ՀՀ բանկերի կոնտակտային հեռախոսահամարները

Զեղծարարության կամ կասկածելի գործարքի դեպքում կապ հաստատեք Ձեր բանկի հետ։ Ստորև ներկայացված են ՀՀ ԿԲ-ի ընթացիկ ցանկում ներառված բոլոր 17 բանկերը։

  • ԱԿԲԱ Բանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 31-88-88
  • Ամերիաբանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 56-11-11
  • ԱՄԻՕ Բանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 59-20-19
  • ԱյԴի Բանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 59-33-33
  • ԱրարատԲանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 59-23-23
  • Արդշինբանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 52-85-13
  • Արմսվիսբանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 60 75-70-00
  • Արցախբանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 12 77-77-71
  • Բիբլոս Բանկ Արմենիա

    Կոնտակտային հեռախոս

    +374 60 61-61-00
  • Էվոկաբանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 60-55-55
  • Ինեկոբանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 51-05-10
  • Կոնվերս Բանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 51-12-00
  • Մելլաթ Բանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 60 38-88-88
  • Հայէկոնոմբանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 51-09-10
  • Յունիբանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 59-55-55
  • ՎՏԲ-Հայաստան Բանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 51-37-49
  • Ֆասթ Բանկ

    Կոնտակտային հեռախոս

    +374 10 51-00-00

Իրական պատմություններ

Իրական դեպքեր՝ իրական մարդկանց փորձից

Իրական մարդկանց փորձը կարող է օգնել ճանաչել զեղծարարությունը և խուսափել նման իրավիճակներից։

01

Զեղծարարություն՝ բանկային քարտից առանց թույլտվության գումարների գանձման միջոցով

Քաղաքացին իր բանկային հաշվի քաղվածքն ուսումնասիրելիս հայտնաբերել է, որ իր քարտից առանց իր իմացության և համաձայնության կատարվել են մի շարք գործարքներ։ Դրանց մի մասը մերժվել է, սակայն զեղծարարներին հաջողվել է հաշվից գանձել ընդհանուր առմամբ 68,947.65 դրամ։ Քաղաքացին հայտնել է, որ գործարքների կատարման կամ դրանց փորձերի վերաբերյալ բանկից որևէ ծանուցում չի ստացել, այդ թվում՝ մեկանգամյա օգտագործման հաստատման կոդեր։ Նա նշել է նաև, որ գումարների փոխանցման որևէ հանձնարարական չի տվել և իր անձնական տվյալները այլ անձանց չի տրամադրել։ Կատարվածը պարզաբանելու և գանձված գումարը վերադարձնելու նպատակով քաղաքացին դիմել է բանկին, սակայն հարցը չի լուծվել։ Դեպքի առթիվ նա հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ պահանջելով վերադարձնել առանց իր համաձայնության հաշվից գանձված գումարը։

02

Զեղծարարություն՝ կեղծ հարցման հղման միջոցով

Քաղաքացին Facebook սոցիալական ցանցում ծանուցում է ստացել հարցման վերաբերյալ, որի լրացման դիմաց խոստացվել է 15,000 դրամ։ Գումարը ստանալու համար անհրաժեշտ էր անցնել ներկայացված հղումով։ Հղումով անցնելուց հետո քաղաքացին մուտք է գործել իր բանկային հավելված և նկատել, որ իր հաշվին մուտքագրվել է 40,000 դրամ, որն անմիջապես փոխանցվել է Ռուսաստանի բանկային քարտին։ Դրանից հետո քաղաքացին ծանուցում է ստացել, որ իր անունով հաստատվել է 40,000 դրամի վարկ։ Նա հայտնել է, որ վարկ ձևակերպելու ցանկություն չի ունեցել, համաձայնություն չի տվել, որևէ պայմանագիր չի ստորագրել և գումարը չի օգտագործել։ Քաղաքացու պնդմամբ՝ վարկը ձևակերպվել է առանց իր իմացության և պատշաճ նույնականացման։ Քաղաքացին փորձել է կապ հաստատել ծառայություն մատուցող կազմակերպության հետ՝ կատարվածը պարզաբանելու համար, սակայն իր դիմումի վերաբերյալ հիմնավոր պատասխան չի ստացել։ Արդյունքում նա կանգնել է իր կողմից չստանձնած վարկային պարտավորության խնդրի առաջ։

03

Զեղծարարություն՝ քայլերը գումարի վերածելու ծրագրի պատրվակով

Քաղաքացու վստահությունը չարաշահելով՝ զեղծարարը նրան հայտնել է, թե գոյություն ունի քայլերը հաշվող ծրագիր, որի միջոցով հնարավոր է քայլերը վերածել գումարի։ Ծրագրից օգտվելու և գումար ստանալու պատրվակով նա լուսանկարել է քաղաքացուն։ Հետագայում պարզվել է, որ լուսանկարն օգտագործվել է վարկի ձևակերպման ընթացքում նույնականացում անցնելու համար։ Ավելի ուշ քաղաքացին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացել է, որ իր անունով, առանց իր իմացության և համաձայնության, ֆինանսական կազմակերպությունում ձևակերպվել է 1,027,369 դրամի վարկ։ Քաղաքացին հայտնել է, որ վարկային պայմանագիր կնքելու ցանկություն չի ունեցել, գումարը չի ստացել կամ օգտագործել, իսկ վարկի գոյության մասին իմացել է դրա ձևակերպումից ամիսներ անց։ Դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, և քաղաքացին դիմել է համապատասխան մարմիններին՝ իրավիճակի պարզաբանման և իր իրավունքների պաշտպանության նպատակով։

04

5G զեղծարարություն

2026 թվականի օգոստոսին քաղաքացու հետ WhatsApp հավելվածի միջոցով կապ է հաստատել անհայտ անձ՝ ռուսերենով ներկայանալով որպես բջջային կապի օպերատորի աշխատակից։ Նա հայտնել է, որ հեռախոսի 5G կապի բարելավման համար անհրաժեշտ է որոշակի գործողություններ կատարել։ Զրույցի ընթացքում քաղաքացու հեռախոսի էկրանն անջատվել է և որոշ ժամանակ անց կրկին միացել։ Այնուհետև էկրանին հայտնվել են բջջային օպերատորի տարբերանշանը և կարգավորումների դաշտեր, այդ թվում՝ «OK» կոճակը, որը քաղաքացուն հանձնարարվել է սեղմել։ Այդ ընթացքում քաղաքացին չի կարողացել վերահսկել հեռախոսում կատարվող գործողությունները։ Ավելի ուշ, ստուգելով իր բանկային հավելվածը, քաղաքացին հայտնաբերել է, որ իր անունով առանց իր համաձայնության ձևակերպվել է 2 միլիոն դրամի վարկ, իսկ գումարը քարտային հաշվից փոխանցվել է այլ հաշվի։ Քաղաքացին պնդել է, որ վարկի ձևակերպման համաձայնություն չի տվել, պայմանագիր չի ստորագրել և վարկային գումարը չի օգտագործել։ Նա դիմել է ֆինանսական կազմակերպությանը և իրավապահ մարմիններին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և քաղաքացին ճանաչվել է տուժող։

Ինտերակտիվ ստուգում

Ստուգեք Ձեր զգոնությունը՝ 10 խարդախ իրավիճակներ

Անցեք այս հատուկ թեստը՝ հասկանալու համար, թե որքանով եք պաշտպանված ժամանակակից ֆինանսական թակարդներից։

Իրավիճակ 1 / 10

Միավորներ՝ 0

Դուք ստանում եք SMS հաղորդագրություն. «Հարգելի հաճախորդ, Ձեր բանկային հաշիվը ժամանակավորապես սահմանափակվել է։ Անցեք հղումով՝ fsm-secure-bank.com և հաստատեք Ձեր տվյալները»։

Սոցիալական մեդիայի ցուցանիշներ

Հետևորդներ

27,000

Դիտումներ

44,000,000

Ներգրավվածություն

175,000

Մեր մասին

  • ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
    Հեռախոս` (+ 374 60) 70-11-11
    Էլ. փոստ` info@fsm.am