Ուղարկելով Ձեր պահանջ-դիմումը info@fsm.am էլեկտրոնային հասցեով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ամբողջովին անվճար են:
1. Ֆիզիկական անձինք,
2. Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր Հաշտարարին դիմելու պահին հանդիսանում են միկրոձեռնարկատեր։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված՝
· Բանկերի
· Վարկային կազմակերպությունների
· Ապահովագրական ընկերությունների և բրոկերների
· Գրավատների
· Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձանց
· Դրամական փոխանցումներ իրականացնող անձանց
· Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի
· Վարկային բյուրոյի
· Ներդրումային ընկերությունների
· Ներդրումային ֆոնդի կառավարիչների, այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների
· Կենտրոնական դեպոզիտարիայի
· 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող բոլոր գույքային պահանջները,
· Այն պահանջները, որոնք վերաբերում են վարկային տեղեկատվության շտկմանը։
Նախքան պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է Կազմակերպությանը ներկայացնեք բողոք-պահանջ։ Բողոք-պահանջը անհրաժեշտ է ներկայացնել ֆինանսական կազմակերպությանը մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ իմացել կամ կարող էիք իմանալ Ձեր իրավունքի խախտման մասին: Հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող խումբը կարող է աջակցել Ձեզ բողոքի կազմման հարցում։
Կազմակերպությունը պարտավոր է բողոք-պահանջը ստանալու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ տրամադրել վերջնական պատասխան:
Այս ժամկետը չի տարածվում վարկային բյուրոյի դեմ ներկայացված բողոք-պահանջների վրա․ վարկային բյուրոն գրավոր վերջնական պատասխան է տրամադրում այն ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հաշտարարին կարող եք դիմել վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ ստացել եք կազմակերպության վերջնական գրավոր պատասխանը կամ սահմանված ժամկետում վերջնական գրավոր պատասխան չեք ստացել: