Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.2008թ.-ին «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Ֆինանսական համակարգի հաշտարարի (օմբուդսմենի) ինստիտուտը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև:
Հաշտարարի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է: Պահանջների քննության և լուծման գործընթացում չափազանց ֆորմալ ընթացակարգերի բացակայությունը հնարավորություն է ընձեռում Հաշտարարին ավելի մատչելի դառնալ սպառողների հնարավորինս լայն շրջանակի համար: Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Հաշտարարն անկախ է և հաշվետու չէ որևէ մեկին։
Հաշտարարի գործունեության հիմքում ընկած են «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 1998 թվականի մարտի 30-ի թիվ 98/257/EC հանձնարարականով և Եվրամիության «Սպառողական վեճերի այլընտրանքային լուծման մասին» 2013/11/EU դիրեկտիվով սահմանված, ինչպես նաև Ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի կողմից (INFO Network) միջազգային լավագույն փորձի հիման վրա ամրագրված վեճերի լուծման արտադատական մարմինների գործունեության սկզբունքները:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանն օժանդակելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից 2009 թվականի հունվարի 24-ին ստեղծվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամը, որի կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը և Գրասենյակի կառավարիչը։
Գրասենյակի կառուցվածքը և լիազորությունների շրջանակը առավել մանրամասն սահմանվում են «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի Կանոնադրությամբ։
Հոգաբարձուների խորհուրդը կազմված է յոթ անդամներից, ովքեր նշանակվում են հետևյալ կարգով՝
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների շրջանակը սահմանված է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով և «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի Կանոնադրությամբ։
Խորհրդի նախագահ
Խորհրդի անդամ
Խորհրդի անդամ
Խորհրդի անդամ
Խորհրդի անդամ
Խորհրդի անդամ
Խորհրդի անդամ
Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի` Ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ: Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, ով վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է որևէ ֆինանսական կազմակերպությունում: Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, և պետք է զերծ մնա իր անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից:
Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կողմից` առնվազն հինգ անդամների ձայներով, չորս տարի ժամկետով, և կարող է նույն պաշտոնում վերանշանակվել:
Ֆինանսական համակարգի հաշտարարների թիվը որոշում է Խորհուրդը: Երկու և ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը, որը նշանակվում է Խորհրդի որոշմամբ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարների թվից: Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը շարունակում է իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությունը:
Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար, Գրասենյակի կառավարիչ
Ֆինանսական համակարգի հաշտարար
Վեճերի լուծման արտադատական մարմինների, այդ թվում՝ օմբուդսմենների (հաշտարարների) գործունեության հիմքում ընկած անկախության, արդարության, մատչելիության և արդյունավետության սկզբունքների անմիջական կիրառումը երաշխավորելու և Հաշտարարի գրասենյակի առաջընթացն ապահովելու նպատակով Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվել են 2021-2024թթ Գրասենյակի ռազմավարական ուղղությունները։
Հաշտարարի գրասենյակի ռազմավարական ուղղություններին համապատասխան մշակվել է կոնկրետ միջոցառումները, դրանց արդյունքները և ժամկետները մանրամասն նկարագրող ծրագիր, որը հիմք է հանդիսանում երկարաժամկետ հեռանկարում Գրասենյակի հիմնական ռազմավարական նպատակների իրագործման համար։
Հաշտարարի գրասենյակի 2021-2024թթ ռազմավարական ուղղություներն են՝