Գլխավոր էջ / ՓՈԽԱՆՑՈՒՄ

ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել փոխանցումների վերաբերյալ պահանջներով։

Այս էջում ներկայացված են փոխանցումների վերաբերյալ Հաշտարարին ներկայացվող պահանջների հիմնական տեսակները և Հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

Ստորև կարող եք ծանոթանալ փոխանցումների վերաբերյալ Հաշտարարի կողմից քննված վեճերի հիմնական տեսակներին։ Օրինակ, երբ ֆինանսական կազմակերպությունը (բանկ, վճարահաշվարկային կազմակերպություն, այլ)

  • խախտել է վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման օրենքով կամ ֆինանսական կազմակերպության ներքին կանոններով սահմանված կարգը,
  • չի ապահովել ֆինանսական գործառնությունների իրակացման ավտոմատ սարքերի միջոցով փոխանցումների պատշաճ կատարումը (օրինակ՝ մուտքագրված ֆինանսական միջոցները սխալ են արտացոլվել, գումարը տեխնիկական խնդրի հետևանքով փոխանցվել է այլ հաշվի և այլն),
  • չի պահպանել ֆինանսական գործառնությունների բողոքարկման պայմանագրով սահմանված կարգը, որի հետևանքով հաճախորդը կրել է ֆինանսական կորուստներ:

Այս ցանկը սպառիչ չէ և Դուք կարող եք դիմել Հաշտարարին փոխանցումների վերաբերյալ այլ խնդիրներով ևս։

Ի՞նչ անել, եթե ունեք բողոք ֆինանսական կազմակերպության (բանկ, վճարահաշվարկային կազմակերպություն, այլ) դեմ

Ձեր քայլերը

About us

Ներկայացրե՛ք բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպությանը

Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է կազմակերպությանը ներակայացնեք բողոք-պահանջ։
Լրացնել բողոք-պահանջ
About us

Սպասե՛ք ֆինանսական կազմակերպության պատասխանին

Առավելագույնը 10 աշխատանքային օր, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված պահանջների դեպքում՝ 15 աշխատանքային օր։
About us

Դիմե՛ք Ֆինանսական համակարգի հաշտարարին

Եթե կազմակերպության պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ դուք պատասխան չեք ստացել սահմանված ժամկետում, ապա կարող եք Ձեր պահանջը ներկայացնել Հաշտարարին։

Օգտակար հղումներ

Հարգելի՛ Հաճախորդ, Դուք կարող եք բողոք-պահանջ ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Ֆինանսական կազմակերպությունների դեմ։
Բանկերի Ցանկ