Գլխավոր էջ / ԳՐԱՎ

ԳՐԱՎ

Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել գրավի հետ կապված պահանջներով։

Այս էջում ներկայացված են գրավի հետ կապված Հաշտարարին ներկայացվող պահանջների հիմնական տեսակները և Հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

Ստորև կարող եք ծանոթանալ գրավի հետ կապված Հաշտարարի կողմից քննված վեճերի հիմնական տեսակներին։ Օրինակ, երբ ֆինանսական կազմակերպությունը (բանկ, վարկային կազմակերպություն կամ գրավատուն)

  • առանց ծանուցելու բռնագանձում է տարածել գրավի վրա,
  • գրավադրված գույքի շուկայական արժեքը գույքի իրական արժեքից ավելի  քիչ է գնահատել,
  • չի պահպանել գրավի առարկայի արտադատական բռնագանձման պայմանագրով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը։

Այս ցանկը սպառիչ չէ և Դուք կարող եք դիմել Հաշտարարին գրավի հետ կապված այլ խնդիրներով ևս։

Ի՞նչ անել, եթե ունեք բողոք ֆինանսական կազմակերպության դեմ (բանկ, վարկային կազմակերպություն կամ գրավատուն)

Ձեր քայլերը

About us

Ներկայացրե՛ք բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպությանը

Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է կազմակերպությանը ներակայացնեք բողոք-պահանջ։
Լրացնել բողոք-պահանջ
About us

Սպասե՛ք ֆինանսական կազմակերպության պատասխանին

Առավելագույնը 10 աշխատանքային օր, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված պահանջների դեպքում՝ 15 աշխատանքային օր։
About us

Դիմե՛ք Ֆինանսական համակարգի հաշտարարին

Եթե կազմակերպության պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ դուք պատասխան չեք ստացել սահմանված ժամկետում, ապա կարող եք Ձեր պահանջը ներկայացնել Հաշտարարին։

Օգտակար հղումներ

Ունե՞ք բողոք․․․Ձեր քայլերը Ինչու՞ դիմել Հաշտարարին Ֆինանսական կազմակերպությունների ցանկ Փաստաթղթերի օրինակելի ձևեր Քննված գործերի օրինակներ

Սոցիալական մեդիայի ցուցանիշներ

Հետևորդներ

25,000

Դիտումներ

33,000,000

Ներգրավվածություն

160,000

Մեր մասին

  • ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
    Հեռախոս` (+ 374 60) 70-11-11
    Էլ. փոստ` info@fsm.am