Գլխավոր էջ / ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ

Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել վճարային քարտերի հետ կապված պահանջներով։

Այս էջում ներկայացված են վճարային քարտերի հետ կապված Հաշտարարին ներկայացվող պահանջների հիմնական տեսակները և Հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

Ստորև կարող եք ծանոթանալ վճարային քարտերի հետ կապված Հաշտարարի կողմից քննված վեճերի հիմնական տեսակներին։ Օրինակ, երբ բանկը

  • չի ապահովել քարտով կատարված կասկածելի գործարքների բողոքարկման (chargeback) պայմանագրով կամ վճարահաշվարկային համակարգի կանոններով սահմանված կարգը,
  • չի պահպանել կորցրած (գողացված) քարտի արգելափակման պայմանագրով սահմանված պայմանները,
  • խախտել է cashback ծառայության տրամադրման պայմանները:

Այս ցանկը սպառիչ չէ և Դուք կարող եք դիմել Հաշտարարին վճարային քարտերի հետ կապված հետ կապված այլ խնդիրներով ևս։

Ի՞նչ անել, եթե ունեք բողոք բանկի դեմ

Ձեր քայլերը

About us

Ներկայացրե՛ք բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպությանը

Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է կազմակերպությանը ներակայացնեք բողոք-պահանջ։
Լրացնել բողոք-պահանջ
About us

Սպասե՛ք ֆինանսական կազմակերպության պատասխանին

Առավելագույնը 10 աշխատանքային օր, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված պահանջների դեպքում՝ 15 աշխատանքային օր։
About us

Դիմե՛ք Ֆինանսական համակարգի հաշտարարին

Եթե կազմակերպության պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ դուք պատասխան չեք ստացել սահմանված ժամկետում, ապա կարող եք Ձեր պահանջը ներկայացնել Հաշտարարին։

Օգտակար հղումներ

Հարգելի՛ Հաճախորդ, Դուք կարող եք բողոք-պահանջ ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Ֆինանսական կազմակերպությունների դեմ։
Բանկերի Ցանկ