Գլխավոր էջ / ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել ապահովագրական ծառայությունների վերաբերյալ պահանջներով։

Այս էջում ներկայացված են ապահովագրական ծառայությունների վերաբերյալ Հաշտարարին ներկայացվող պահանջների հիմնական տեսակները և Հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

Ստորև կարող եք ծանոթանալ ապահովագրական ընկերությունների ծառայությունների վերաբերյալ Հաշտարարի կողմից քննված վեճերի հիմնական տեսակներին։ Օրինակ, երբ ապահովագրական ընկերությունը

  • քիչ է գնահատել մեքենային (այլ գույքին) պատճառված վնասը,
  • մերժել է հատուցում տրամադրել՝ հիմք ընդունելով վարորդի մեղավորությունը,
  • մասնակի է փոխհատուցել մեքենային պատճառված վնասը՝ հիմք ընդունելով վարորդի մեղավորությունը,
  • ձգձգել է ապահովագրական հայտի կարգավորման գործընթացը,
  • հետադարձ պահանջ է ներկայացրել այն հիմքով, որ սահմանված ժամկետում չի տեղեկացվել պատահարի վերաբերյալ,
  • հետադարձ պահանջ է ներկայացրել այն հիմքով, որ մեքենան օգտագործվել է վկայագրում նշվածից տարբերվող նպատակով,
  • հրաժարվել է հատուցել առողջության վերականգնման նպատակով կատարված ծախսերը,
  • հրաժարվել է հատուցել հուղարկավորության ծախսերը,
  • դադարեցրել է պայմանագիրը այն կնքելիս կեղծ տեղեկատվություն տրամադրելու հիմքով,
  • մերժել է հատուցում տրամադրել գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրի շրջանակներում։

Այս ցանկը սպառիչ չէ և Դուք կարող եք դիմել Հաշտարարին ապահովագրական ընկերությունների դեմ նրանց կողմից մատուցած ծառայությունների հետ կապված այլ խնդիրներով ևս։

Ի՞նչ անել, եթե ունեք բողոք ապահովագրական ընկերության դեմ

Ձեր քայլերը

About us

Ներկայացրե՛ք բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպությանը

Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է կազմակերպությանը ներակայացնեք բողոք-պահանջ։
Լրացնել բողոք-պահանջ
About us

Սպասե՛ք ֆինանսական կազմակերպության պատասխանին

Առավելագույնը 10 աշխատանքային օր, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված պահանջների դեպքում՝ 15 աշխատանքային օր։
About us

Դիմե՛ք Ֆինանսական համակարգի հաշտարարին

Եթե կազմակերպության պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ դուք պատասխան չեք ստացել սահմանված ժամկետում, ապա կարող եք Ձեր պահանջը ներկայացնել Հաշտարարին։

Օգտակար հղումներ

Ֆինանսական կազմակերպությունների ցանկ Պարզի՛ր, կարո՞ղ ես դիմել Հաշտարարին Դիմել Հաշտարարին