Գլխավոր էջ / Միջոցառումների օրացույց

Միջոցառումների օրացույց

07.11.2025

Մասնակցություն Հայաստանում ֆրանսիական համալասարանի կողմից կազմակերպվող ամենամյա աշխատանքային տոնավաճառին

Ս/թ նոյեմբերի 7-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կմասնակցի Հայաստանում ֆրանսիական համալասարանի կողմից կազմակերպվող ամենամյա աշխատանքային տոնավաճառին, որի ընթացքում ուսանողներին կներկայացվի Գրասենյակի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին։
04.11.2025

Հանդիպում ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի ուսանողների հետ

Ս/թ նոյեմբերի 4-ին ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները կհյուրընկալվեն Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում։ Հանդիպման ընթացքում ուսանողները կտեղեկանան Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության, ֆինանսական համակարգի կազմակերպությունների, նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին։
27.10.2025

Հանդիպում Մաշտոցի համալսարանի ուսանողների հետ

Ս/թ հոկտեմբերի 27-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կանցկացվի սեմինար Մաշտոցի համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում ուսանողները կտեղեկանան Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության, ֆինանսական համակարգի կազմակերպությունների, նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին։
24.10.2025

Զրույց կանանց հետ ֆինանսական ծառայությունների մասին Արագածոտնի մարզում

Ս/թ հոկտեմբերի 24-ին Ոսկևազում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կանցկացվի «Զրույց կանանց հետ ֆինանսական ծառայությունների մասին» միջոցառումը, որի ընթացքում կներկայացվի տեղեկատվություն Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, վճարային քարտերի, ավանդի, զեղծարարությունների տեսակների, վարկի, երաշխավորության և ապահովագրության վերաբերյալ։ Տեսական գիտելիքից բացի, հանդիպման ընթացքում կկազմակերպվեն թիմային գործնական աշխատանքներ և ինտերակտիվ խաղեր ֆինանսական թեմաներով։
22.10.2025

«Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ զեղծարարությունների կանխարգելումից արդար հանգուցալուծում» 13-րդ ամենամյա կոնֆերանս

Ս/թ հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից  կազմակերպված 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսը՝ «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ զեղծարարությունների կանխարգելումից դեպի արդար լուծում» խորագրով: Այս միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի Հայաստանի և արտասահմանի առաջատար փորձագետներին՝ քննարկելու թվային ֆինանսական միջավայրում աճող զեղծարարությունների դեմ պայքարի գլոբալ մարտահրավերները և վեճերի արդյունավետ լուծման ժամանակակից մոտեցումները:
22.10.2025

Ֆինանսական գրագիտության եռօրյա դպրոց Արագածոտնի մարզում

Ս/թ հոկտեմբերի 22-24-ը Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղում կկազմակերպվի ֆինանսական գրագիտության եռօրյա դպրոց 15-18 տարեկան աշակերտների համար։ Եռօրյա դպրոցի մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսների, խնայողությունների, կրիպտոակտիվների, երաշխավորության, ապահովագրության, ՀՀ ֆինանսական համակարգի, սեփական շահերի պաշտպանության մասին, տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով կամրապնդեն իրենց գիտելիքները և կմասնակցեն ֆինանսների վերաբերյալ տարբեր մրցութային խաղերի։ Միջոցառման ավարտին մասնակիցները կստանան  հավաստագրեր և խրախուսիչ մրցանակներ։
21.10.2025

Ուսուցիչների հյուրընկալում Գրասենյակում

Ս/թ հոկտեմբերի 21-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կհյուրընկալի Արագածոտնի մարզի Մուղնիի, Աշտարակի և Ճարճակիսի դպրոցների ուսուցիչներին։ Սեմինար-հանդիպման ընթացքում կներկայացվի տեղեկատվություն Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, վճարային քարտերի, ավանդի, զեղծարարությունների տեսակների, կրիպտոակտիվների, վարկի, երաշխավորության և ապահովագրության վերաբերյալ։ Տեսական նյութից բացի կիրականացվեն գործնական աշխատանքներ և կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր՝ դասընթացն ավելի հետաքրքիր դարձնելու և ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով։
 
20.10.2025

Ուսուցիչների հյուրընկալում Գրասենյակում

Ս/թ հոկտեմբերի 20-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կհյուրընկալի Շիրակի մարզի Գյումրիի, Թորոսգյուղի, Գոգհովիտի, Անուշավանի, Նահապետավանի, Վարդաքարի, Նոր Կյանքի և Արթիկի դպրոցների ուսուցիչներին։ Սեմինար-հանդիպման ընթացքում կներկայացվի տեղեկատվություն Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, վճարային քարտերի, ավանդի, զեղծարարությունների տեսակների, կրիպտոակտիվների, վարկի, երաշխավորության և ապահովագրության վերաբերյալ։ Տեսական նյութից բացի կիրականացվեն գործնական աշխատանքներ և կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր՝ դասընթացն ավելի հետաքրքիր դարձնելու և ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով։