Գլխավոր էջ / ԱՎԱՆԴ/ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

ԱՎԱՆԴ/ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել ավանդների և բանկային հաշիվների հետ կապված պահանջներով։

Այս էջում ներկայացված են ավանդների և բանկային հաշիվների վերաբերյալ Հաշտարարին ներկայացվող պահանջների հիմնական տեսակները և Հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

Ստորև կարող եք ծանոթանալ ավանդների և բանկային հաշիվների վերաբերյալ Հաշտարարի կողմից քննված վեճերի հիմնական տեսակներին։ Օրինակ, երբ

  • պայմանագրով սահմանված չափով տոկոսներ չի հաշվեգրել ավանդի գումարի նկատմամբ,
  • անհիմն լուծել է ժամկետային ավանդային պայմանագիրը,
  • առանց հաճախորդի համաձայնության նրա դրամական միջոցներն ուղղել է պարտավորությունների մարմանը,
  • առանց սահմանված կարգով ծանուցելու փոփոխել է պայմանագրով սահմանված պայմանները (տոկոսադրույքի չափը, հաշվի սպասարկման վճարը և այլն)։

Այս ցանկը սպառիչ չէ և Դուք կարող եք դիմել Հաշտարարին ավանդների և բանկային հաշիվների հետ կապված այլ խնդիրներով։

Ի՞նչ անել, եթե ունեք բողոք բանկի դեմ

Ձեր քայլերը

About us

Ներկայացրե՛ք բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպությանը

Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է կազմակերպությանը ներակայացնեք բողոք-պահանջ։
Լրացնել բողոք-պահանջ
About us

Սպասե՛ք ֆինանսական կազմակերպության պատասխանին

Առավելագույնը 10 աշխատանքային օր, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված պահանջների դեպքում՝ 15 աշխատանքային օր։
About us

Դիմե՛ք Ֆինանսական համակարգի հաշտարարին

Եթե կազմակերպության պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ դուք պատասխան չեք ստացել սահմանված ժամկետում, ապա կարող եք Ձեր պահանջը ներկայացնել Հաշտարարին։

Օգտակար հղումներ

Հարգելի՛ Հաճախորդ, Դուք կարող եք բողոք-պահանջ ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Ֆինանսական կազմակերպությունների դեմ։
Ֆինանսական կազմակերպությունների ցանկ Պարզի՛ր, կարո՞ղ ես դիմել Հաշտարարին Դիմել Հաշտարարին