Այս էջում ներկայացված են արտարժույթի փոխանակման հետ կապված Հաշտարարին ներկայացվող պահանջների հիմնական տեսակները և Հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ քայլերը։
Ստորև կարող եք ծանոթանալ արտարժույթի փոխանակման հետ կապված Հաշտարարի կողմից քննված վեճերի հիմնական տեսակներին։ Օրինակ, երբ ֆինանսական կազմակերպությունը (բանկ, վարկային կազմակերպություն, արտարժույթի փոխանակման առքուվաճառք իրականացնող անձինք, այլ) իրականացրել է արժույթի փոխարկում սահմանված փոխարժեքից տարբերվող փոխարժեքով։
Դուք կարող եք դիմել Հաշտարարին արտարժույթի փոխանակման հետ կապված այլ խնդիրներով ևս։
Ի՞նչ անել, եթե ունեք բողոք ֆինանսական կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն, արտարժույթի փոխանակման առքուվաճառք իրականացնող անձինք, այլ) դեմ
Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է կազմակերպությանը ներակայացնեք բողոք-պահանջ։
Առավելագույնը 10 աշխատանքային օր, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված պահանջների դեպքում՝ 15 աշխատանքային օր։
Եթե կազմակերպության պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ դուք պատասխան չեք ստացել սահմանված ժամկետում, ապա կարող եք Ձեր պահանջը ներկայացնել Հաշտարարին։