Գլխավոր էջ / ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել վարկային պատմության վերաբերյալ պահանջներով։

Այս էջում ներկայացված են վարկային պատմության վերաբերյալ Հաշտարարին ներկայացվող պահանջների հիմնական տեսակները և Հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

Ստորև կարող եք ծանոթանալ վարկային պատմության վերաբերյալ Հաշտարարի կողմից քննված վեճերի հիմնական տեսակներին։ Օրինակ, երբ կազմակերպությունը (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն, վարկային բյուրո) 

  • հաճախորդի վարկային պատմության մեջ արտացոլել է սխալ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ,
  • առանց հաճախորդի համաձայնության կատարել է վարկային պատմության վերաբերյալ հարցումներ, ինչը բացասաբար է անդրադարձել հաճախորդի վարկունակության վերաբերյալ տեղեկատվության վրա,
  • 3. պատշաճ կերպով երաշխավորին չի տրամադրել վարկային պարտավորության վերաբերյալ տեղեկատվություն (օրինակ՝ մեկ օր առաջ երաշխավորին չի ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին), որի հետևանքով վատթարացել է վերջինիս վարկային պատմությունը։

Այս ցանկը սպառիչ չէ և Դուք կարող եք դիմել Հաշտարարին վարկային պատմության վերաբերյալ այլ խնդիրներով ևս։

Ի՞նչ անել, եթե ունեք բողոք կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն, վարկային բյուրո) դեմ

Ձեր քայլերը

About us

Ներկայացրե՛ք բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպությանը

Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է կազմակերպությանը ներակայացնեք բողոք-պահանջ։
Լրացնել բողոք-պահանջ
About us

Սպասե՛ք ֆինանսական կազմակերպության պատասխանին

Առավելագույնը 10 աշխատանքային օր, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված պահանջների դեպքում՝ 15 աշխատանքային օր։
About us

Դիմե՛ք Ֆինանսական համակարգի հաշտարարին

Եթե կազմակերպության պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ դուք պատասխան չեք ստացել սահմանված ժամկետում, ապա կարող եք Ձեր պահանջը ներկայացնել Հաշտարարին։

Օգտակար հղումներ

Հարգելի՛ Հաճախորդ, Դուք կարող եք բողոք-պահանջ ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Ֆինանսական կազմակերպությունների դեմ։
Բանկերի Ցանկ