Գլխավոր էջ / ՎԱՐԿ

ՎԱՐԿ

Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել վարկային գործարքների հետ կապված պահանջներով։

 
Այս էջում ներկայացված են վարկային գործարքների վերաբերյալ Հաշտարարին ներկայացվող պահանջների հիմնական տեսակները և Հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

Ստորև կարող եք ծանոթանալ վարկային գործարքների վերաբերյալ Հաշտարարի կողմից քննված վեճերի հիմնական տեսակներին։ Օրինակ, երբ Ֆինանսական կազմակերպությունը (բանկ, վարկային կազմակերպություն կամ գրավատուն)
 

  • հաճախորդի կողմից վաղաժամկետ մարում կատարելու դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն չի նվազեցրել,
  • առանց հաճախորդի համաձայնության նրա դրամական միջոցներն ուղղել է պարտավորությունների մարմանը,
  • անհիմն հաշվեգրել է տուգանքներ և տույժեր,
  • առանց սահմանված կարգով ծանուցելու փոփոխել է պայմանագրով սահմանված պայմանները (տոկոսադրույքի չափը, մարման ժամկետները և այլն),
  • անհիմն պահանջել է վաղաժամկետ վերադարձնել վարկի գումարը և վճարել տոկոսները,
  • պատշաճ կերպով երաշխավորին չի տրամադրել վարկային պարտավորության վերաբերյալ տեղեկատվություն (օրինակ՝ մեկ օր առաջ երաշխավորին չի ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին, չի տրամադրել վարկի մարման ժամանակացույց), ինչը հանգեցրել է երաշխավորի համար անբարենսպաստ հետևանքների։

Այս ցանկը սպառիչ չէ և Դուք կարող եք դիմել Հաշտարարին վարկային գործարքների հետ կապված այլ խնդիրներով։

Ի՞նչ անել, եթե ունեք բողոք ֆինանսական կազմակերպության դեմ (բանկ, վարկային կազմակերպություն կամ գրավատուն)

Ձեր քայլերը

About us

Ներկայացրե՛ք բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպությանը

Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը Դուք պետք է կազմակերպությանը ներակայացնեք բողոք-պահանջ։
Լրացնել բողոք-պահանջ
About us

Սպասե՛ք ֆինանսական կազմակերպության պատասխանին

Առավելագույնը 10 աշխատանքային օր, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված պահանջների դեպքում՝ 15 աշխատանքային օր։
About us

Դիմե՛ք Ֆինանսական համակարգի հաշտարարին

Եթե կազմակերպության պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ դուք պատասխան չեք ստացել սահմանված ժամկետում, ապա կարող եք Ձեր պահանջը ներկայացնել Հաշտարարին։

Օգտակար հղումներ

Հարգելի՛ Հաճախորդ, Դուք կարող եք բողոք-պահանջ ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված Ֆինանսական կազմակերպությունների դեմ։
Ֆինանսական կազմակերպությունների ցանկ Պարզի՛ր, կարո՞ղ ես դիմել Հաշտարարին Դիմել Հաշտարարին