Հաշվետվություններ

Այս բաժնում առաջարկում ենք ծանոթանալ Հաշտարարի կողմից պարբերաբար հրապարակվող ամսական և տարեկան հաշվետվություններին:

 

Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքի Հաշտարարը պետք է հրապարակի ամսական և տարեկան հաշվետվություններ: Այսպես, մինչ տվյալ ամսվա 15-րդ օրը Ֆինանսական համակարգի հաշտարարն ամփոփում է նախորդ ամսվա ընթացքում իր կողմից կատարված աշխատանքը և հրապարակում է այն: Իսկ տարին առնվազն մեկ անգամ Հաշտարարը, համաձայն օրենքի, պարտավոր է հրապարակել հաշվետվություն, որը պետք է ներառի`

  • Տեղեկատվություն Հաշտարարի գրասենյակի ընդհանուր գործունեության, նրա կառավարման համակարգի, պահանջների ընդհանուր քանակի վերաբերյալ,
  • Տեղեկատվություն մերժված և բավարարված պահանջների քանակի մասին` ըստ առանձին կազմակերպությունների տեսակների,
  • Այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն համագործակցել կամ բավականաչափ չեն համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ,
  • Տեղեկատվություն Գրասենյակի եկամուտների և ծախսերի վերաբերյալ,
  • Խորհրդի սահմանած այլ տեղեկատվություն:

 

Ի դեպ, Ֆինանսական համակարգի հաշտարարը, պահպանելով բանկային և ապահովագրական գաղտնիքը, չի հրապարակում առանձին գործերով կողմերի անունները (անվանումները):