Նորություններ

Նորությունների արխիվ
28.07.2017

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Հաշտ Ճամբար» ծրագրի շրջանակներում իրականացնելու է մի շարք կրթական միջոցառումներ 11-13 տարեկան, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Ծրագրի շրջանակներում Գրասենյակի մասնագետներն այցելելու են Կոտայքի մարզում գտնվող «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ,  «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթային կիրճ» ՍՊԸ, «Արագած» ՍՊԸ, «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ ճամբարները, որտեղ իրենց ամառային արձակուրդն են անցկացնում սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1,600 երեխաներ:

Միջոցառումների նպատակն է ամառային արձակուրդի ժամանակ ոչ դասարանային պայմաններում խաղերի, մրցույթների և այլ ինտերակտիվ միջոցառումների օգնությամբ երեխաներին փոխանցել գիտելիքներ ֆինասական ծառայությունների վերաբերյալ՝ վերջիններիս մոտ առաջացնելով հետաքրքրություն ֆինասական համակարգի նկատմամբ:  

Ծրագրին մասնակցում են նաև ՀՀ Կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հասայտան» ՓԲԸ-ն, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն:


Միջոցառումների օրացույցին կարող եք ծանոթանալ այստեղ